Զգայական ու արտիստիկ վիզուալների միջոցով պատմություններ պատմելու նպատակով ես աշխատում եմ բազմազան ֆորմատներով։ Դեռ մանկության տարիներից ինձ հիացրել են շարժվող պատկերներն ու դիտողներին հիացնելու դրանց ունակությունը։ Անկախ նրանից, թե աշխատում եմ գովազդային հոլովակների, երաժշտական հոլովակների, գեղարվեստական ֆիլմերի, թե վավերագրական ֆիլմերի նկարահանման վրա որպես բեմադրող օպերատոր, իմ գլխավոր նպատակն է գտնել գեղեցկության,ճշգրտության և գույնի, պոետիկ ու ուղիղ պատկերների միջև նուրբ հավասարկշռությունը։
Զարգանալու և սեփական վիզուալ ոճը ստեղծելու իմ մեծ ձգտումը ուղղորդել է ինձ դեպի Հայաստանում լավագույն մասնագետներ, որոնց հետ աշխատել եմ և որոնցից շատ բան սովորել։
Մեկ նախադասությամբ ինձ նկարագրելով՝ ես անկախ բեմադրող օպերատոր եմ, որ մասնագիտացել է գեղարվեստական ու վավերագրական կինոպրոյեկտներ, կոմերցիոն և երաժշտական հոլովակների նկարահանմամբ։
Իսկ իմ մասին չեմ սիրում շատ խոսել, գերադասում եմ, երբ իմ մասին խոսում են իմ գործերը: